Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ

Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
06.02.2021 | 16:15

Իշխանական մի քանի պատգամավորներ, որոնցից մի քանիսը ոչ հեռավոր անցյալում որպես լրագրող են աշխատել, որոշել են արգելել անանուն աղբյուրներից վերցված ու լրատվամիջոցում արտատպված հրապարակումները: Խորհրդարանականների նախագիծը դեռ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով չհասած՝ արդեն լրագրողական հանրույթի զայրույթն է առաջացրել:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը թեև օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսքը ոչ թե «ըստ մեր ունեցած տեղեկությունների», «մեր աղբյուրի փոխանցմամբ» արտահայտություններն ու նմանաբովանդակ տեղեկատվությունն արգելելու, այլ, օրինակ, թելեգրամյան ալիքից ստացված անանուն ինֆորմացիան հրապարակելու մասին է, այնուամենայիվ՝ լրատվամիջոցները սա խմբագրական խոհանոցում քիթը խոթել են համարում:


Նախաձեռնության գաղափարին, անկեղծ ասած, վատ չեմ վերաբերվում: Ինքս էլ ամեն մի պատահած ֆեյսբուքյան կամ թելեգրամյան տեղեկատվության մեծագույն արժանահավատությամբ չեմ մոտենում: Բացառություններ, իհարկե, կան, բայց եթե որևէ մեկը ցանկանում է լրատվական գործունեություն իրականացնել, ապա դա պետք է բաց ու թափանցիկ անի: Ընթերցողն, այո, իրավունք ունի իմանալ՝ ով է տեղեկություն կազմողը, հարապարակողը: Ով է հրապարակման հեղինակն ու որ խմբագրությունում է այն պատրաստվել:


«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, ցավոք, անկեղծ համարել չեմ կարող: 2018-ի քաղաքական վերադասավորումների ընթացքում ու դրանից հետո ամենատարբեր հնարքները կիրառած ու կիրառող, սոցիալական ցանցերի կեղծ օգտահաշիվների միջոցով տրամադրություններ շոշափող ու ստեղծող, թելեգրամյան ալիքներով 44-օրյա պատերազմի մասին միֆեր տարածող իշխանությունն այժմ, չգիտես ինչից ելնելով, որոշել է «ֆեյք նյուզի» դեմն առնել: Հանուն արդարության պետք է ասել, որ «ֆեյքինդուստրիան» ծաղկում է ապրել հենց 2018-ի իշխանափոխությունից հետո, հիմա, փաստորեն, իշխանությունը պայքարում է իր ծնած երևույթի դեմ: Տպավորություն է, որ իշխանությունը ցանկանում է պարզել, թե ում են պատկանում իշխնության «մութ գործարքների» մասին հաճախ հրապարկումներ անող մեկ-երկու թելեգրամյան ալիքներ, ու մի կողմ քաշվել:


Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ներկա իշխանության ներկայացուցիչները բավական ծանր են տանում լրատվամիջոցների՝ «ըստ մեր տեղեկությունների» բնույթի հրապարակումները, ապա նրանց խորհուրդ ենք տալիս բացել իրենց առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակի» արխիվն ու ծանոթանալ «օդում կախված լուրերի համաձայն» փաշինյանական ժանրին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 90633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ